Ուղեկցող փաստաթղթերը կգրանցվեն էլեկտրոնային եղանակով
Հասարակություն
ՀՀ կառավարությունը հաստատել է.
- առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքի ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը, ինչի կիրառմամբ էականորեն կկրճատվի գրանցման (հաշվառման) համար ծախսվող ժամանակը,
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը, տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը. փաստաթղթերի ընդունումը թելադրված է «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքով, որի նպատակն է տեսչական բարեփոխման արդյունքում ներդնել ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը