Daily Mail. Մուհամեդ Մուրսիի հրամանով հանցագործները բռնաբարում են բողոքի ակցիաների մասնակից կանանց
Աշխարհ
Հանցագործները տեղակայվել են կենտրոնական Կահիրեի փողոցներում: Նրանք հարձակվում են բողոքի ակցիաների մասնակիցների վրա և խմբակային բռնաբարություններ գործում: Իսլամիստները վարձել են հանցագործներին նախագահ Մուհամեդ Մուրսիի ուղղակի հրամանով. պնդում են իրավապաշտպանները:
Երկու փողոցային ավազակներ խոստովանել են, որ հարձակվել են կանանց վրա չափավոր իսլամիստների հանձնարարությամբ: «Մեզ հանձնարարել են շարժվել դեպի անկարգությունների թաղամաս և հարձակվել կանանց վրա, որոնք մասնակցում են հանրահավաքին»,-ասել են հանցագործները բրիտանական Daily Mail թերթին տված հարցազրույցում:
«Բռնաբարություններ և կողոպուտ տեղի են ունենում հենց հիմա: Կարծում եմ, որ նրանց դրա համար վճարում են: «Մուսուլման եղբայրների» մոտեցումը քաղաքականությանը չի տարբերվում Հոսնի Մուբարաքի մոտեցումից»,-իրավիճակը մեկնաբանել է Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Մագդա Էդլին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)