Լինդսի Լոհանը սնանկացել է
Աշխարհ
Հարկայինը բռնագրավել է հոլիվուդյան աստղի ողջ բանկային հաշիվները: Լինդսի Լոհանը չի կարողացել վճարել իր հաշիվները: 2009 և 2010 թվականներին նա ուներ ավելի քան 230.000 ԱՄՆ դոլարի պարտք, որի մի մասը նրան օգնել էր վճարել գործընկերներից դերասան Չարլի Շինը: Նա աղջկա համար դուրս էր գրել 100.000 ԱՄՆ դոլարի չեկ, սակայն դա չբավարարեց Լոհանի պարտքերը փակելու համար:
Այժմ Լինդսին զրկվել է իր միլիոնավոր կարողությունից: ԱՄՆ-ի հարկային ժառայությունը արգելափակել է նրա բոլոր հաշիվները:
Պարտք ունեցող աստղերի ցուցակում Լինդսին հայտնվել էր դեռ 2009 թվականին, չնայած նրան, որ այդ տարիներին նա կարող էր գլուխ գովել իր հսկայական ֆինանսական կարողությամբ: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա հիշեցնենք, որ դերասանուհին ընթացիկ տարում հասցրել է վաստակել 2 մլն ԱՄՆ դոլար, գրում է news.guru.ua-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)