Հանրապետական Ադամ Շիֆի և ԼՂՀ արտգործնախարարի հանդիպումը
Հայաստան
Միացյալ Նահանգների պետական և արտաքին գործառույթների ենթակոմիտեի անդամ հանրապետական Ադամ Շիֆը դեկտեմբերի 5-ին իր վաշինգթոնյան գրասենյակում հանդիպել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները: ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Շիֆին՝ Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցություններով լուծելու ջանքերի համար:
Շիֆը իր կողմից հավելել է, որ նշված ենթակոմիտեի և նախագահի մոտ հարց է բարձրացրել, որպեսզի ֆինանսական օժանդակությունը 2 միլիոն դոլարից հասցվի 5 միլիոնի, ինչպես նաև դատապարտել է Ռամիլ Սաֆարովի ազատումը և էքստրադիցիան:
Դեկտեմբերի 3-ին Ադամ Շիֆը նամակ էր ուղարկել Սպիտակ տան և խորհրդարանի պետական ու արտաքին գործառույթների ենթակոմիտեի նախագահին և անդամներին՝ կոչ անելով դադարեցնել ամեն տեսակի ռազմական օժանդակությունը Ադրբեջանին: Նամակում Շիֆը նշել է. «Ամերիկան չպետք է հանդուրժի որևէ բռնություն Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Իլհամ Ալիևը իր գործունեությամբ, այդ թվում՝ Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելով և հերոսի կոչում տալով, վերացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերը: Ադրբեջանին ուղղված ռազմական օժանդակության կասեցմամբ Ամերիկան կցուցաբերի իր բացասական վերաբերմունքը Ռամիլ Սաֆարովի հարցի առնչությամբ»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի