Կինն իր կրծքով կերակրում է կրկեսի կապիկներին
Հասարակություն
27-ամյա չինուհին պատրաստակամություն է հայտնել օգնել իր ամուսնուն, ով վարժեցնող է աշխատում կրկեսում, և իր կրծքի կաթով կերակրել է կրկեսի կապիկին, հայտնում է Lifenews-ը:
Նրանց ընտանիքը կենդանիների վարժեցման համար նախատեսված ճամբար ունի, որտեղ և բնակվում են կրկեսային կենդանիները:
«Քանի որ ամուսինս շատ զբաղված է լինում աշխատանքով, ես անձամբ եմ զբաղվում կենդանիներով»,– պատմել է չինուհին: «Մենք երեխա ունենք, ով մեծանալուց հետո չգիտեր, թե ում հետ խաղար։ Եվ ես որոշեցի կապիկներ բերել տուն, որոնց հետ նա շուտով ընկերացավ: Մի անգամ, երբ ես կրծքով կերակրում էի տղայիս, նա ցատկեց մեր անկողնու վրա: Ես չկարողացա դիմանալ նրա սրտաճմլիկ հայացքին և նրան նույնպես բաժին հանեցի իմ մայրական կաթից»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը