Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններից Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. Օրբելյան Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը Շնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ 

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համար

Աստղագուշակ

Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :

Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Ցուլ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականության մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:

Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Երկվորյակ: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում, սովորաբար, կես խոսքից հասկացել եք: Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն:

Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն յոգայի պարապմունքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը: Հնարավոր է մրսածություն, դիմադրողականությունը ցածր է:

Խեցգետին: Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ:

Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է : Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Առյուծ: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Յոգայով զբաղվեք: Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը:

Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբերենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր- ինչ կվատանա:

Կույս: Լի եք էներգիայով : Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ կպահի ավելորդ լարվածությունից:

Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշեռքի նժարին դնելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են, իսկ փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Կշեռք: Օրվա առաջին կեսը բարեհաջողկդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում ՝ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա:

Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

Կարիճ: Լարված օր է սպասվում: Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Կարիճներ, մասնագիտության հետ կապված, հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ:

Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:

Աղեղնավոր: Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար , ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ինտերիերի պարագաներ, կահույք գնելու համար:

Այծեղջյուր: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ:Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր,միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ , կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ:

Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս: Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահաղացումները: Շուտով, շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը: Ֆինասական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է:

Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ջրհոսներ այսօր կլուծեն , վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող, անձնական հարցերը:

Ձկներ: Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք, ձեր հերթին, ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար:

Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականության, չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն : Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան: Ընտանիք կազմած Ձկների համար օրը բարեհաջող կդասավորվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններիցՄահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. ՕրբելյանԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունըԻրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԻսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումԲեսենթը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական ​​բանականության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկի մասին Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելՈւկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչուՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումըՀայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորություններըԿոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կաԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԼոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանքԱվտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավորTelegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետելՏարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբՎետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ էԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասինՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը ներկայացրել է նոր գերհզոր «Super Ice» թևավոր հրթիռը․ մարտագլխիկը՝ 4 անգամ ավելի հզորՀայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկանՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Ամենադիտված