Ռոստովում հայ գրատպության 500-ամյակին նվիրվել է միանգամից 3 ցուցահանդես
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում միանգամից 3 ցուցահանդես է անցկացվելու՝ նվիրված Հայաստանում գրատպության 500-րդ տարեդարձին. գրում է Rostov.ru-ն:
Միջոցառումների անցկացման վայր է ընտրվել Հանրային գրադարանը:
Ցուցահանդեսին մասկացություն է ցուցաբերելու տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքային վարչակազմի աշխատակիցները, գրողներ, գրատպության ոլորտի մասնագետներ, գրադարանի աշխատակիցներ, տպագրիչներ Հայաստանից և Դոնի Ռոստովից:
Ծրագրում լինելու է գրքի ցուցահանդեսների բացում. «Գիրքը հայ ժողովրդի հոգևոր տարածքն է», «Հայ տպագրիչներն ու հրապարակագիրները Դոնի Ռոստովում 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին» և կլոր սեղան քննարկում՝ «Հայ գիրը 21-րդ դարում», «Հրապարակման խնդիրներն ու կարդալու մշակույթի պահպանումը» թեմաներով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)