Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ» 

«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Մայր Աթոռում

Հասարակություն

Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է 2004 թվականից: «Լավագույն ուսուցիչ» մրցույթը կազմակերպվում է հովանավորությամբ Մայր Աթոռի բարերար ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի: Մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Մրցույթին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:

Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքը:

ՀՀ ԿԳ նախարարի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, մասանավորապես կրթության և գիտության ոլորտում: Տիկ. Կարինե Հարությունյանը կարևորեց նաև համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳ նախարարության միջև՝ երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ կրթության ոլորտում ցուցաբերվող զորակցության համար: Ապա մրցույթի անցկացմանն անդրադարձավ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննսիյանն ու ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մրցույթի հաղթողներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգևներ և հոգևոր գրականություն:

Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Արշալույս Զուրաբյանը (ՀՀ Լոռու մարզ, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հարությունյանը (Երևան, թիվ 113 միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյանի ավագ դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց), դասվար Անուշ Ալավերդյանը (Երևան, թիվ 51 հիմնական դպրոց): Երկրորդ մրցանակ ստացան 9, իսկ երրորդ մրցանակ՝ 14 ուսուցիչներ:

Հայոց ուսուցչի մեծարման գեղեցիկ այս արարողության ընթացքում հոգևոր երգերի կատարմամբ ելույթ ունեցավ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախումբը՝ Ռաֆֆի Միքայելյանի խմբավարությամբ:

Հանդիսության ավարտին ամենքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Նաթան Սրբազանը՝ շնորհավորելով մրցույթին մասնակից բոլոր ուսուցիչներին: Անդրադառնալով ուսուցչի առաքելությանը 21-րդ դարում՝ Սրբազանը մասնավորապես նշեց. «Սիրելի ուսուցիչներ, այսօր ձեր գործը դժվարին է, որովհետև մի կողմից ուսուցչի առջև ծառացած են նոր մարտահրավերներ, մյուս կողմից դասական ուսուցիչ-աշակերտ հարաբերության փոփոխություններն են, որոնք կատարվում են ժամանակի թելադրանքով: …Սակայն ուսուցչին բոլոր ժամանակներում պահել է մի բան. իր ներքին նվիրվածության ճրագի լույսը, որովհետև սա հայ իրականության անջնջելի, անփոփոխելի կարևոր մասունքն է: Եթե ուսուցիչն իր մեջ չունենա իր ուսուցչի կանթեղի լույսը, նա չի կարող լուսավորել և դա այլևս լուսավորություն չի կոչվի, այլ պարզ աշխատանք: Կրթությունը, ուսուցչությունը, մանկավարժությունը պարզ աշխատանք չէ, դա կոչում և նվիրում է, նվիրվածություն է սեփական ազգի մտքին, հոգուն և ապագային»:

Վերստին շնորհավորելով մրցույցի հաղթողներին՝ Նաթան Սրբազանը վստահություն հայտնեց, որ այս մրցանակները իբրև խրախուսանք ևս մեկ անգամ կբոցավառեն նրանց հոգու կանթեղները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան
Ամենադիտված