Լեդի Գագան գնել է Մայքլ Ջեքսոնի իրերը
Աշխարհ
Երգչուհի Լեդի Գագան կլորիկ թվող գումար է ծախսել այն աճուրդի շրջանակում, որտեղ վաճառվել են Մայքլ Ջեքսոնին պատկանող իրերը:
Վաճառքի ընթացքում երգչուհին ընդհանուր առմամբ ձեռք է բերել գրեթե 55 կտոր իր՝ Մայքլ Ջեքսոնի պահարանից: Ինչպես խոստովանել է Գագան, գնված իրերը կպահպանվեն մեծ զգուշությամբ՝ ելնելով Ջեքսոնի հանդեպ տածած սիրուց և հանուն նրա երկրպագուների: Երգչուհու կողմից գնված իրերի ցանկը դեռևս հայտնի չէ:
Ըստ աճուրդի կազմակերպչի խոսքերի՝ կոստյումը, որը Մայքլ Ջեքսոնը կրել էր Bad ալբոմի շրջագայությունների ընթացքում, վաճառվել է 240.000 ԱՄՆ դոլարով, իսկ սպիտակ ձեռնոցները՝ 192.000 ԱՄՆ դոլար, հայտնում է newsfiber.com-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)