Վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը
Գիտություն և Մշակույթ
2012 թ դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը մասնակցել են հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ստեղծման 45 ամյակի և կոմպոզիտորի ծննդյան 140-ամյա հոբելյանի առիթով հիմնանորոգված թանգարանի վերաբացման արարողությանը:
Վերանորոգվել է տուն-թանգարանի հիմնական ցուցադրության տարածքը, գրասենյակային մասը, կիսանկուղային հարկը վերածվել է դահլիճի: Նորաբաց դահլիճում ներկաները մասնակցել են կոմպոզիտորի հոբելյանի առթիվ պետական պատվերով հրատարակված «Հուշեր» գրքի գինեձոնին: Գրքում ներկայացված են ժամանակակիցների հուշերը կոմպոզիտորի մասին: Հայաստանում հիմնադրված առաջին երաժշտական թանգարանը ներկայացել է նոր ցուցադրությամբ՝ պահպանելով տուն-թանգարանի շունչն ու ոգին։ Թանգարանի այցելուներն այսուհետ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց բացի, կարող են փորձել իրենց դիրիժորական կարողությունները՝ մասնակցելով տարածաշրջանում միակ՝ «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)