Հանդիպում հայ և վրացի ուսանողների հետ
Հասարակություն
Երեկ Պաշտպանի աշխատակազմ էին հյուրընկալվել մի խումբ հայ և վրացի ուսանողներ: Աշխատակազմի իրավապաշտպան Տաթևիկ Խաչատրյանը ուսանողներին ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, գործունեության շրջանակը, Պաշտպանին դիմելու կարգն ու ձևը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում, հիմնախնդիրներն ու ձեռքբերումները այդ ոլորտում: Վրացի ուսանողները հետաքրքրվում էին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Օմբուդսմենը բանտերում խոշտանգումների կանխարգելման, փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ և որքանով է անկախ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետության վերահսկողությունից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը