Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու առողջական վիճակը ծանր է
Հասարակություն
168.am-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում ևս կազմակերպվելու է Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը։ Ընտանիքի բարեկամ Մարիա Ղուկասյանը չի հերքել՝ ասելով, որ Երևանում Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության օրը Ռուսաստանում հայ համայնքը և հայկական եկեղեցին կկազմակերպեն մոմավառություն:
«Երբ տիկին Ֆլորային տեղափոխեն Հայաստան, դին եկեղեցում չի լինի, քանի որ, եկեղեցական կանոններով՝ դին երկրորդ անգամ եկեղեցի տանել չի թույլատրվում: Ֆլորա Մարտիրոսյանին հրաժեշտ տալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են այդ օրը գալ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճ և հրաժեշտ տալ ժողովրդական սիրված արտիստուհուն: Տիկին Ֆլորան կհուղարկավորվի Քաղաքային պանթեոնում»,- կայքի հետ զրույցում ասել է Մարիա Ղուկասյանը:
Մարիա Ղուկասյանի փոխանցմամբ՝ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու՝ Հրահատ Գևորգյանի առողջական վիճակը ծանր է: «Հրահատ Գևորգյանը մինչ այս դեպքերը կլինիկական բուժում էր ստանում, և բնական է, որ այս դեպքերից հետո նրա առողջական վիճակը պետք է վատանար»,- ասաց Մարիա Ղուկասյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը