«Առավոտ». Ընդդիմության լռությունն ի՞նչ է հուշում
Հայկական Մամուլ
Նախագահական ընտրությունների, արդեն թեկնածությունների առաջադրումների շեմին ընդդիմության պահպանվող լռությունն ու չկողմնորոշվածությունն ի՞նչ են հուշում: «Առավոտ»-ի այս հարցին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց. «Ընդհանրապես, սա ինձ ոչ մի բան չի հուշում: Հուշում է, որ նրանք դեռևս փորձում են որոշումներ ընդունել կամ լուծումներ գտնել, որ դեռևս չեն մոտեցել այդ լուծումներին: Միգուցե կան քննարկումներ, ու իրենք փորձում են իրենց ուժերը հաշվարկել, փորձում են հասկանալ թե ինչպիսի ռազմավարական կամ մարտավարական քայլեր պետք է անեն»:
Ընդդիմության՝ միասնական թեկնածուով հանդես գալու մասին էլ Շահգելդյանն ասաց, որ համախմբման գործընթաց այսօր նկատելի չէ, համենայնդեպս՝ ինքը դա չի տեսնում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին