«Հրապարակ». Իշխանությունն առաջիկա օրերին արդեն սկսելու է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմը
Հայկական Մամուլ
Ինչպես և սպասվում էր՝ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին տեղեկացնելու է ոչ թե դեկտեմբերի 5-ին, ինչպես խոստացել էր, այլ, Օսկանյանի ասելով՝ հաջորդ շաբաթ: Պատճառը իշխանությունների «դրբի» տակ ընկնելու պրոցեսը մի քիչ էլ ուշացնելն է: Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, իշխանությունն առաջիկա օրերին արդեն սկսելու է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմը՝ տարբեր ուղղություններով և ողջ արսենալի կիրառմամբ:
Ոմանք չեն բացառում, որ այդ ալիքը կներառի նաև Հովիկ Աբրահամյանին, և նա հերթական անգամ հրաժարական «կներկայացնի» Աժ նախագահի պոստից: Նա անչափ անհանգիստ է, և դա է պատճառը, որ ամեն րոպե՝ հրապարակավ, մամուլով, ինչպես նաև նեղ միջավայրերում հավատարմության խոստումներ է տալիս Սերժ Սարգսյանին, ասում է, որ ծառայելու է միմիայն նրան և լավ է ծառայելու:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին