«Հրապարակ». «Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից». Սամվել Ալեքսանյան
Հայկական Մամուլ
«Ես ի՞նչ կապ ունեմ մենաշնորհների հետ, ինձ դրանից հարց մի տվեք»,- երեկ «Հրապարակ»-ի լրագրողի հարցին հարցով է պատասխանել Սամվել Ալեքսանյանը: Հետո խեղճացած ասել է. «Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից, թողեք հանգիստ ապրեմ... հա, հիվանդ եմ, չես հավատո՞ւմ, ներվերս են հիվանդ»:
Ի դեպ, պարզվում է՝ Աժ-ում Ալեքսանյանը բազում հոպարներ ունի, տեսնելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանին՝ նա աշխուժացել է. «Հոպար, տալիքներդ ե՞րբ ես փակում», սակայն չի մանրամասնել, թե ինչ տալիքի մասին է խոսքը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին