«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանն ԱՄՆ–ո՞ւմ է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արդեն մեկնել է ԱՄՆ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից գրավոր պատասխանել են. «Մենք ԶԼՄ-ներից տեղեկացել ենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Նրա այցի հետ կապված մանրամասների համար խորհուրդ կտայինք դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակին»:
Ասել է թե` դիվանագիտական լեզվով ԱՄՆ դեսպանատնից հաստատել են, դեռ 2 օր առաջ «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունը Ծառուկյանի՝ ԱՄՆ հնարավոր այցի մասին: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն օրերս հաղորդագրություն տարածեց, թե Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կլինի դեկտեմբերի 4-6-ը, իսկ ԱՄՆ դեսպանատան՝ մեզ ուղարկված հաղորդագրության մեջ, որը կազմվել է դեկտեմբերի 5-ին, նշված է, որ Ծառուկյանն արդեն իսկ ԱՄՆ-ում է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին