«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն արժանացել է ոսկե մեդալի
Հայկական Մամուլ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղμյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին: Գյուղապետերն էլ, բնականաբար,ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին:
Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն և արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցին:
Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը' բացատրելով. «Մրցանակը հարկերի հետ կապ չունի: Մենք հոկտեմμերին կոնֆերանս անցկացրեցինք և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգևատրեցինք գյուղատնտեսության ոսկե մեդալով»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին