«Հրապարակ». Ընդդիմադիրներն առանց բոյկոտ հայտարարելու բոյկոտում են նիստերը
Հայկական Մամուլ
Երեկ, ԱԺ նիստերի դահլիճում, «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, ոչ կոալիցիոն խմբակցություններից նմուշի համար ոչ մի պատգամավոր չկար: Դահլիճից դուրս գալով` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Հրապարակ»-ի լրագրողին ասել է. «Դե ասա, որ հիմա բռնեմ-ստորագրահավաք անեմ, ու Սահմանադրական դատարան դիմենք, ճիշտ չե՞նք անի»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իրենց պահանջով հրավիրված արտահերթ նիստը ՀՀԿ-ի կողմից տապալելու խնդրով դիմել է ՍԴ: Ապա Գրիգորիչը լրջանալով նկատել է, թե իրավունք չկա` գոնե մեկ պատգամավոր պետք է ներկա լինի. «Թե չէ ստացվում է` ընդդիմադիրներն առանց բոյկոտ հայտարարելու բոյկոտում են նիստերը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին