«ՀԺ». Առկա է խորհրդայնացման վտանգ
Հայկական Մամուլ
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ընդդիմադիր տրամադրությունների ճնշումը կարող է հանգեցնել այդ պետությունների խորհրդայնացման: Երեկ Դուբլինում մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանսում նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինս նշել է, թե խորհրդայնացման գործընթացը կարող է իրականացվել «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» անվանումների տակ:
«Գիտենք, թե նպատակը որն է, և փորձում ենք այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կանխարգելելու արդյունավետ միջոց գտնել»,- ասել է Քլինթոնը:
Հայաստանի իշխանությունները, ինչպես հայտնի է, կանգնած են ծանր ընտրության առաջ՝ միանալ «Եվրասիական միությանը», թե՝ ոչ: Մյուս կողմից, ընդդիմադիր տրամադրությունները ճնշելու հարցում նրանք մինչ օրս անգերազանցելի են եղել, և եթե որոշում կայացնեն նաև միանալ «Եվրասիական միությանը», ապա խորհրդայնացման մասին ԱՄՆ պետքարտուղարի կանխատեսումը երևի աոաջինը հենց Հայաստանի օրինակով կհիմնավորվի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին