«Հրապարակ». Վարդան Այվազյանը դեմ է «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններին
Հայկական Մամուլ
Ազգային ժողովում «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկումը երեկ բավական բուռն է անցել, և, որքան էլ զարմանալի է, ամենաակտիվը եղել է ընդերքի «մեծ մասնագետ» Վարդան Այվազյանը, ով վերջերս հենց հանքերի հետ կապված սկանդալների մեջ էր: Նա վրդովված խոսել է այն դրույթի դեմ, որն անհատ ձեռներեցին իրավունք է տալու զբաղվել ընդերքի օգտագործմամբ:
«Ի՞նչ եք ուզում արած լինեք այս լրացումներով: Ո՞րն է նպատակը: Շատ անհասկանալի է այս օրենքը»,- ասել է նա՝ հայտարարելով. «Եթե առաջինից երկրորդ ընթերցում իմ ներկայացրած մտահոգությունները շտկված չլինեն, ապա ես ինքս, որպես հանձնաժողովի նախագահ, որպես Վարդան Այվազյան, դեմ կլինեմ օրենքին»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին