«ՀԺ». Քառորդ դար` «աղետի գոտի»
Հայկական Մամուլ
24 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած Աղետի գոտին ոտքի կանգնելու ոչ մի նշան ցույց չի տալիս: Ամենածանրը Գյումրիի վիճակն է: Հակառակ պաշտոնական հայտարարությունների, խոստումների ու հավաստիացումների, Գյումրին ոչ միայն չի դադարել լինել «աղետի գոտի», այլև նրա այդ կարգավիճակը տարեցտարի ավելի է խորանում: Այսօր Գյումրին պաշտոնապես համարվում է Հայաստանի ամենաաղքատ քաղաքը, որի բնակչության ավելի քան 48 տոկոսը ապրում է թշվառագույն պայմաններում: 4,500 ընտանիքներ շարունակում են մնալ անօթևան, չնայած այն իրողության, որ Գյումրիից արտագաղթը ահռելի չափերի է հասել: Եվ Մեծ երկրաշարժից քառորդ դար անց արդեն կարելի է խոսել այն խայտառակ փաստի մասին, որ Հայաստանի իշխանությունները հանրապետության երկրորդ քաղաքի խնդիրները գոնե մասամբ լուծելու իրենց անկարողությունը մինչ օրս պատճառաբանում են երկրաշարժով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին