Թունավոր ամպը պատել է Բուենոս Այրեսի երկինքը
Աշխարհ
Արգենտինայի մայրաքաղաքում քիմիկատներով լի կոնտեյների պայթյունի հետևանքով երկնքում հայտնվել է թունավոր ծխի հսկայական ամպ: Քաղաքի բնակիչներին խնդրում են տանից դուրս չգալ. հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Կոնտեյները հրդեհվել էր պարունակվող պեստիցիդների քիմիական ռեակցիայի հետևանքով: Բարեբախտաբար, շուտով հաջողվել է շուտով մարել:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան մայրաքաղաքի նավահանգստում: Նավահանգստի մի քանի շինություններից տարհանվել են բնակիչները:
Տեղական ժամանակով 9:00-ին արդեն այրված մեթան հիշեցնող հոտը տարածվել էր ողջ քաղաքով: Դադարեցվել է մետրոյի մի քանի ուղղությունների և օդանավակայանի ներքին չվերթների սպասարկումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)