Ծաղկեպսակ կդրվի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ
Հայաստան
Այսօր՝ ժամը 11:41 Գյումրու քաղաքապետի գլխավորությամբ ծաղկեպսակ կդրվի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Վերջինս նշեց նաև, որ քաղաքապետարանը տրամադրելու է տրանսպորտ, որպեսզի մարդիկ կարողանան հասնել Շիրակի գերեզմանատուն:
Հիշեցնենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեցին մի շարք քաղաքներ և գյուղեր, եղան հազարավոր զոհեր: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որտեղ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 10 բալ: Վնասի գոտու մակերեսը կազմեց 10 հազար կմ քառակուսի, որի վրա բնակվում էր ավելի քան 1 մլն. մարդ: Ավերակների վերածվեց 11 քաղաք և 58 գյուղ: Զոհերի թիվը գերազանցեց 25000-ը, որից միայն 17000-ը՝ Գյումրիում: Անօթևան մնաց 514000 մարդ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի