«Ժողովուրդ». Գյումրու կրիմինալ ուժերի մոտ անկումային տրամադրություն է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու կրիմինալ ուժերի մոտ անկումային տրամադրություն է նկատվում, քանի որ գնալով տեսանելի է դառնում այն, որ իրենց «լավ ժամանակներն» արդեն անցյալում են: Եվ այսօրվա բարձրագույն իշխանությունները գերադասում են Շիրակի մարզում աշխատել ապաքրեականացված ուժերի հետ՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի կամ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի դեմքով: Խոսակցություններ կան նաև, որ այս հանգամանքով են պայմանավորված կրիմինալի կողմից բավական ագրեսիվ քարոզչական քայլերը, մասնավորապես Բալասանյանի՝ մարդ սպանելու մասին հետագայում հերքված լուրեր տարածելու մասով: Ըստ գերիշխող կարծիքի՝ պատահական չէ, որ այս ամենը համընկավ Արման Սահակյանի ընտրության նախորդ օրվա հետ:
Ըստ ամենայնի՝ մոտ ապագայում պետք է էլի սպասել նմանատիպ հարվածներ Արման Սահակյանի և Բալասանյանների ուղղությամբ: Բայց ավելի շատ, թերևս, վերջինների, որովհետև Արման Սահակյանը, տեղացի չլինելով, պակաս վտանգավոր է համարվում: Մի խոսքով հանրապետության երկրորդ քաղաքան իրեն մոռանալ չի տա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին