«Հակահարված» խմբի տղաները նորից ոստիկանությունում են
Հասարակություն
Րոպեներ առաջ «Հակահարված art» խմբի տղաներին հերթական ակցիան իրականացնելիս իրավապահներն ապօրինաբար բերման են ենթարկել: Այժմ նրանք գտնվում են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքում: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամ Արեգ Գևորգյանը:
«Այս անգամ բոլորովին անիմաստ, խուլիգանների նման street art միջոցառումներ իրականացնելու ընթացքում անցումի տակից տարել են ոստիկանություն: Այս պահին տղաները միմյանցից մեկուսացված են»,-ասաց Արեգ Գևորգյանը և տեղեկացրեց, որ նրանք հիմա գնում են Նորք-Մարաշի ոստիկանական բաժանմունք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը