Աթենքի հնագույն թաղամասը վերածվելու է թանգարանի
Գիտություն և Մշակույթ
Աթենքում Օսմանյան կայսրության շրջանից մինչ մեր օրերը պահպանված հնագույն թաղամասերից մեկի բակն իր շրջակա 18 տնով վերածվելու է հունական ազգային մշակույթի թանգարանի. հայտնում է Euromag-ը:
Կենտրոնական հնագիտական խորհրդի որոշմամբ՝ նրա բացումը տեղի կունենա 2015 կեսերին:
Այս թաղամասն անվանում են «Հրաշքների տուն»: Այն գտնվում է Աթենքի հնագույն թաղամասում՝ Ակրոպոլիսի հյուսիսին հարող Մոնաստիրակայում: Թանգարանը պատմելու է 1750-1960-ական թթ. հունական մշակույթի մասին:
Թանգարանում կիրառվելու են նաև ժամանակակից տեխնիկայի միջոցներ, ինչպես օրինակ՝ թվային տեխնոլոգիաների միջոցով մարդիկ հնարավորություն կունենան «հագնել» հին հույների տարբեր շրջանների բնակիչների ավանդական զգեստները:
Պլանավորվում է նաև Պլատոնի ակադեմիայում բացել (կանաչ) բիոկլիմայական թանգարան: Այն մարմնավորելու է էկոլոգիական շինարարության գաղափարը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)