Ռազմիկ Ամյանը պարզաբանում է, թե ինչու է հրաժարվել «Տաշիր-շոու»-ի համերգից
ԱՐԽԻՎ
Ռազմիկ Ամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեկտեմբերի 8-ին կայանալիք «Տաշիր-շոու»-ի իր մասնակցությանը: Երգիչը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցելու համերգին. «Մինչև գրառմանս բուն իմաստին անցնելը ցանկանում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք «Տաշիր-շոու» հավաքական համերգին ես չեմ մասնակցելու: Բավականին շատ նամակներ եմ ստացել այդ համերգի հետ կապված և չէի կարող չանդրադառնալ:
Մեկնում եմ հանրապետությունից մասնակցելու Եվրախորհրդի կազմակերպած համերգին, որտեղ պետք է երգեմ «Հորովել»-ը՝ ի հիշատակ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերին»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)