Օբաման կշարունակի աջակցել ժողովրդավարության զարգացմանը Ռուսաստանում
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի վարչակազմը կշարունակի օգնել նրանց, ով աջակցում է ժողովրդավարության զարգացմանը Ռուսաստանում. այս մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ, որը նա արել է ամերիկյան սենատորների կողմից «Մագնիտսկու օրենքը» հաստատելուց հետո:
«Իմ վարչակազմը կշարունակի աշխատել կոնգրեսի և մեր գործընկերների հետ հանուն աջակցության այն մարդկանց, ով ձգտում է Ռուսաստանի ազատ և դեմոկրատական ապագային, օրենքի գերակայությանը և աշխարհում հարգանքի մարդկանց իրավունքների նկատմամբ»,- մասնավորապես նշել է Օբաման իր հայտարարության մեջ, որը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ամերիկյան սենատորները հաստատել են «Մագնիտսկու օրենքը», որում պատժամիջոցներ են նախատեսվախ այն ռուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան օրենսդիրների, կապված են փաստաբանի մահվան հետ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)