ԱՄՆ-ը նավատորմ է տեղակայում ԿԺԴՀ-ի մոտ հրթիռներ արձակելուց առաջ
Աշխարհ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը սկսել են հակահրթիռային սարքավորումներով զինված նավեր տեղակայել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ափերի մոտակայքում՝ նախապատրաստվելով Փհենյանի կողմից դեկտեմբերի 10-20-ը պլանավորած արբանյակային բալիստիկական հրթիռներ արձակելուն. հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ադմիրալ Սեմուել Լոքլիրը հայտարարել է, որ հակահրթիռային 2 սարքավորում արդեն ուղարկվել է այդ շրջան:
Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ճապոնիան և Չինաստանը Սեուլում հանդիպում ունեցան Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ միասին՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը:
Չնայած դրան՝ Փհենյանը շարունակում է զարգացնել հրթիռ արձակելու ուղղությամբ իր պլանները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)