Ավստրալիայում առգրավվել է 80 մլն դոլարի կոկաին
Աշխարհ
Ավստրալիայի ոստիկանությունը բռնագրավել է կոկաինի հսկայական քանակ, որը երկիր էր բերվել Չիլիից. հայտնում է AFP-ն:
Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ առգրավվել է 135 կգ թմրանյութ ավելի քան 81 մլն դոլար արժողությամբ: Սա Ավստրալիայի իշխանությունների կողմից վերջին ժամանակներս առգրավված թմրանյութի ամենամեծ քանակն էր: Նշենք, որ միայն վերջին շաբաթների ընթացքում ոստիկանության կողմից հայտնաբերվել և բռնագրավվել է 70 կգ թմրանյութ:
Հետաքննության արդյունքում ձերբակալվել է 5 հոգի՝ 3 ավստրալացի, մեկ իտալացի և մեկ մեքսիկացի:
Թմրանյութի ներկրման համար նրանց կարող է սպառնալ անգամ ցմահ բանտարկություն:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան