Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը 4 ժամվա ընթացքում կազմել է 22,22 %
ՎրաստանՎրաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի բացումից չորս ժամ անց կազմել է 22,22 տոկոս։ Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)` փոխանցում է Euromedia24.com-ը:
Վրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ են։ Դրանց մասնակցում է 18 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ը, որը 12 տարի իշխանության ղեկին է։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի շեմը։
Ավելի վաղ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին հայտնել էր, որ ժամը 10:00-ի (Մոսկվայի ժամանակով 09:00) դրությամբ ընտրություններին մասնակցել է 324 197 ընտրող (9,27%)։