Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է՝ ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում
ՀրապարակումներՎրաստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում, հայտնում է Sputnik Georgia-ն՝ այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։
«Այս պահի դրությամբ ընտրատեղամասերում քվեարկությունն ընթանում է հիմնականում հանգիստ մթնոլորտում: Առանձին դեպքերում արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքին միջամտելու փաստեր»,- ասաց Իոսելիանին։
Խոսնակը կոչ է արել կուսակցությունների ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և դիտորդներին չմիջամտել հանձնաժողովների աշխատանքին և հետևել տեղում վարքագծի կանոնները։
Ժամը 10:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 324 հազար 197 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 9.27 տոկոսը: