«Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ընտրություններում կուսակցության հաղթանակի մասին
Վրաստան«Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ԿԸՀ-ի նախնական տվյալների հրապարակումից հետո հայտարարել էխորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակի մասին՝ ասելով, որ թիմն ամեն ինչ կանի երկրի ազգային շահերը պաշտպանելու համար։
« «Այս հաղթանակն անհրաժեշտ էր մեր թիմին, մեր թիմը կանի ամեն ինչ, որպեսզի պաշտպանի երկրի ազգային շահերը... Շնորհավորում եմ ձեզ և ողջ Վրաստանին այս կարևոր հաղթանակի կապակցությամբ», - ասել է Կալաձեն: