Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. սպասվում է ցունամի
Աշխարհ
Ճապոնիայում՝ Հոնսյու կղզու ափին, հզոր երկրաշարժ է գրանցվել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Տոկիոյում՝ ճոճելով շենքերը. հաղորդում է Agence France-Presse-ը:
Ըստ ճապոնացի սեյսմոլոգների՝ Հոնսյու կղզու արևելյան ափին ցունամի է սպասվում առավելագույն մեկ մետր բարձրությամբ:
Ալիքը պետք է ցամաք հասնի տեղական ժամանակով ժամը 17:40 (Մոսկվայի ժամանակով՝ 12:40): Ժամը 17:50 (12:50) ցունամին կհասնի Ֆուկուսիմային, իսկ տասը րոպե անց՝ Ամորիին և Իբարակին: Այս պահին ցունամիի բարձրությունը չի գերազանցում 50 սմ-ը:
ԱՄՆ-ի աշխարհագրական ծառայությունը պարզաբանում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Միայգի պրեֆեկտուրայի ափին: Այնտեղ էր գտնվում նաև կործանիչ երկրաշարժի էպիկենտրոնը, որը 2011 թվականին հզոր ցունամի առաջացրեց և կործանեց Ֆուկուսիման:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)