Չեմ կարծում՝ Գագիկ Ծառուկյանը նման անհեթեթ հայտարարություն կարող էր անել. Գալուստ Սահակյան
ԱՐԽԻՎ
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի տարածած հայտարարությանը, ասաց, որ դա անդեմ հայտարարություն էր։
Նշենք, որ հայտարարության մեջ ասվում է, որ անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում։
Ըստ Գալուստ Սահակյանի՝ կայքերում զետեղված հայտարարություններում, հնարավոր է, մի մասն էր տեղադրված, քանի որ բնութագրեր հայտարարությունում բացակայում էին։
«Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, կամ Գագիկ Ծառուկյանը, որ նման անհեթեթ հայտարարություն կարող էր անել։ Մանավանդ ուղղվածություն չունի։ Համենայն դեպս, դրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են եղել։ Սովորական մարդը, որ կարդա, կմտածի, թե ամբողջ Եվրոպան ոտքի էր կանգնել և լսում էր ԲՀԿ-ի հայեցակետերը»,– ասաց Սահակյանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)