Կինը սառնարանում պահում էր 100 սատկած կատվի դիակ (տեսանյութ)
Հասարակություն
ԱՄՆ քաղաքացի Թերի անունով կինը այնքան է տարվել իր կատուների նկատմամբ սիրով, որ ի վիճակի չի եղել բաժանվել իր սիրելի կատուներից նույնիսկ նրանց մահից հետո:
Թերիի տան սառնարանում հայտնաբերվել է 75-100 սատկած կատվի դիակ, որոնց կինը պահում է սառնարանում իր մթերքների հետ միասին: Նա պարբերաբար բացում է սառնարանը՝ նրանց շոյելու համար:
Սրանից զատ կինը պահում է նաև 50 կենդանի կատու իր տանը: Թերին ի վիճակի չէ ապահովել կատուներին նորմալ սննդով և հոգ տանել նրանց մասին, ինչի հետևանքով կատուները սկսել են սատկել մեկը մյուսի հետևից:
«Երբ սատկեց իմ առաջին կատուն, ես նրան դրեցի սառնարանի մեջ: Ես գիտեմ, որ պետք է թաղեմ նրանց, սակայն պարզապես ի վիճակի չեմ բաժանվել նրանցից: Ես շատ եմ սիրում նրանց և չեմ ուզում ապրել առանց նրանց»,-արցունքներն աչքերին պատմում է կինը:
Մասնագետներին հաջողվել է համոզել կնոջը մաքրել բնակարանը սատկած կենդանիներից: Հոգեբանները լուրջ շեղումներ են կասկածում կնոջ մոտ:
Տեսանյութն առաջարկում ենք դիտել այստեղ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը