Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Վրաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախաձեին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Agenda-ն։
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և առաջին տեղի համար։ Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները հաջողություն կբերեն Վրաստանի ժողովրդին և մեր տարածաշրջանին»,– նշել է Էրդողանը։
Բացի այդ, նա հավելել է, որ երկրում ընտրություններն անցել են խաղաղ ու անվտանգ միջավայրում։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Վրաստանում ընտրությունների արդյունքները բացահայտել են երկրի ժողովրդի կամքը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան