Վրաստանի նախագահին կանչել են հարցաքննության՝ ընտրակեղծիքների մեղադրանքով
ՎրաստանՎրաստանի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 31-ին հարցաքննության է կանչել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման մասին նրա հայտարարությունների պատճառով։
Այս մասին ինչպես հայտնում է Euromedia24.com-ը՝ ասվում է քննչական գործակալության հաղորդագրության մեջ։
«Ըստ ԿԸՀ-ի և ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա՝ կապված 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման հետ, ինչի պատճառով Վրաստանի նախագահը հոկտեմբերի 31-ին հրավիրվել է քննչական մարմին՝ հարցաքննության»,- ասված է հաղորդագրությունում։