Ցունամին հարվածել է Ճապոնիայի ափերին, սակայն վնաս չի պատճառել
Աշխարհ
Մոտ մեկ մետր բարձրությամբ ցունամին, որն առաջացել էր 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, հարվածել է Ճապոնիայի հյուսիսարևելյան ափերին: Կործանումների կամ զոհերի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ Tokio electric power ընկերության տարածած հաղորդագրության՝ Ֆուկուսիմա 1-ն աշխատում է նորմալ ռեժիմով, որևէ խաթարում կայանի աշխատանքի ընթացքում չի գրանցվել: Սակայն մայրաքաղաքային օպերատորն ընգդծել է, որ առաջին և երկրորդ ռեակտորներում գտնվող ամբողջ անձնակազմին երկրաշարժից հետո հրամայվել էր դադարեցնել աշխատանքը և տեղափոխվել բարձր հատվածներ: Դադարեցվել է նաև երկաթուղային մի շարք փոխադրողների աշխատանքը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)