Ապստամբները Դամասկոսի օդանավակայանը հայտարարել են ռազմական գործողությունների գոտի
ԱՐԽԻՎ
Սիրիայում ապստամբները, որոնք որոշել են վերահսկողություն հաստատել Դամասկոսի միջազգային օդանավակայանում, հայտարարել են այն ռազմական գործողությունների գոտի և զգուշացրել խաղաղ բնակիչներին և ավիաընկերություններին չօգտվել օդանավակայանից. այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ապստամբների ներկայացուցիչ Նաբիլ ալ Ամիրը:
«Ապստամբների բրիգադները, որոնք օդանավակայանի գրավման փորձ են արել, երեկ որոշել են, որ օդանավակայանը նրանց ուղիղ թիրախն է», Интерфакс-ին հայտնել է Ալ Ամիրը:
«Օդանավակայանն այժմ լի է զինվորներով և զրահատեխնիկայով: Խաղաղ բնակիչները, որոնք մոտենում են օդանավակայանին, մեծ ռիսկի են դիմում»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)