Ռուսաստանը պատասխանել է Քլինթոնի՝ ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին հայտարարությանը
Աշխարհ
Գործընթացները, որոնք այժմ ընթանում են նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, «խորհրդայնացում» անվանել չի կարելի. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն. փոխանցում է ВЗГЛЯД-ը:
«Խորհրդայնացումը կլիշ է, որը, ըստ իս, բացարձակապես չի համապատասխանում իրական գործընթացներին, որոնք այսօր ընթանում են նախկին ԽՍՀՄ տարածքում: Ռուսաստանը գտնում է, որ յուրաքանչյուր պետություն կարող է շահագրգռված լինել կիրառել իր հարևանների հետ համագործակցության բոլոր ռեսուրսները»,-հավելել է նա:
«Ռուսաստանը վերջին շրջանում ներդրումներ է իրականացնում ինտեգրացիոն նախագծերում,-շարունակել է Գրիշկոն,-«սակայն այս ինտեգրացիոն նախագծերը մենք չենք դիտարկում որպես հակակշիռ գլոբալիզացման ընդհանուր միտումներին, այլ համարում ենք, որ յուրաքանչյուր պետության իրավունքն է ընտրել իր գործընկերոջը, առաջին հերթին երբ խոսքը վերաբերում է աշխարհագրական, պատմական, քաղաքական և տնտեսական առավելություններին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ ամերիկյան ղեկավարությունը մտադիր է խանգարել տնտեսական ինտեգրացիայի անվան տակ նոր խորհրդային Միության ստեղծմանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)