Հայաստանը միացել է ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին
Գիտություն և Մշակույթ
Հայաստանը 2012 թվականին միացել է Ֆրանսիայում արդեն ավանդական դարձած «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որի ընթացքում 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31-ը) երկրի ամբողջ տարածքում կցուցադրվեն 1000-ից ավելի ֆրանսիական անիմացիոն, խաղարկային, վավերագրական կարճ՝ մինչև 59 րոպե, տևողությամբ ֆիլմեր: Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջեւ համագորկցության համաձայնագրի շրջանականերում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան ևս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին: Ֆրանսիացիների այս հետաքրքիր և ուսանելի ակցիային անցյալ տարի արդեն միացել են 12 երկիր, իսկ այս տարի դրանց թիվն արդեն 40 է:
Երևանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երևանի կինոյի և թատրոնի պետական իստիտուտ, Սլավոնական համալսարան, Նարեկացի արվեստի կենտրոն, «Նաիրի» կինոթատրոն, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպություն, Հ1 հեռուստաընկերությունը և «Արմենիա» հոլդինգը) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը: Ֆրանսիական կողմից ներկայացված 187 ֆիլմից ցուցադրության համար ընտրվել և հաստավել է 70-ը: Յուրաքանչյուր կազմակերպություն, արդեն ընտրված 70 ֆիլմից կկազմի իր կինոծրագիրը:
Կինոցուցադրումները կմեկնարկեն դեկտեմբերի 21-ին և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 31-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)