Սպիտակի երկրաշարժին զոհ գնացին նաև բազմաթիվ եզդիներ
Հասարակություն
Ուղիղ 24 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որի զոհ դարձան մեր հազարավոր հայրենակիցներ: Դա մի անասելի ողբերգություն էր, որը խոր վերք թողեց ողջ հայաստանցիների սրտում: Անհնար է հիմա բառերով ներկայացնել այն ցավը, որն ապրել են մեր հայրենակիցները: Սպիտակի երկրաշարժին զոհ գնացին նաև բազմաթիվ եզդիներ: Այսօր ավերիչ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ ապրում են տնակներում և մեզ համար սփոփանք պետք է լինի այն, որ այլևս տնակներում ապրող ընտանիքներ չլինեն: Մեզ մնում է ապրել և արարել՝ մշտապես վառ պահելով Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Եվս մեկ անգամ խոնարհվում ենք երկրաշարժի զոհերի հիշատակի առջև:
«Սինջար» եզդիների ազգային միավորում


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը