ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղարի հետ
Արտաքին Քաղաքական
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը եւ Ռուբիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին հանդիպեցին Վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պավել Ռյաբուխինի հետ, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնած «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության բնագավառում եւ խորհրդարանական դիվանագիտությունը» թեմայով քննարկումներին, որը դեկտեմբերի 8-10-ը անցկացվելու է Ծաղկաձորում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունն ավելի ակտիվ ու թափանցիկ դարձնելուն, ազատ երկխոսություն ծավալելուն, կառուցողական նախաձեռնություններով հանդես գալուն, Վեհաժողովի հանձնաժողովների եւ ընդհանրապես միջխորհրդարանական այս կազմակերպության գործունեությունն առավել ճկուն ու արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարեւորվեցին ՀԱՊԿ հանձնաժողովների՝ գալիք տարի անցկացվելիք արտագնա նիստերի, մասնավորապես Երեւանում կայանալիք պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող եւ կազմակերպչական բնույթի հարցեր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում