Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները շարունակվում են
ԱՄՆ
ԱՄՆ-ն երկարաձգում է պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ արգելելով Հնդկաստանին, Հարավային Կորեային և Թուրքիային ևս վեց ամսով գնել իրանական նավթ:
Իրանը կրճատել է նավթի արտահանման մասշտաբները՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից նախաձեռնված պատժամիջոցների պատճառով: ԱՄՆ-ն ցանկանում է կրճատել Իրանի արտաքին եկամուտները՝ պատճառաբանելով, որ այդ եկամուտները ուղղվում են Իրանի կողմից ատոմային էներգիայի հարստացմանը, սակայն մերժում է այդ մեղադրանքները՝ նշելով, որ դրանք հիմնավորումներ չունեն:
Թուրքիան վերջին ամսվա ընթացքում եղել է իրանական հումքի միակ գնորդը, սակայն ԵՄ-ն արգելել է բոլոր իր մասնակից պետություններին Իրանի հետ առևտրային հարաբերությունների մեջ մտնել:
Միջազգային Էներգետիկ գործակալության տվյալներով՝ Իրանը արտադրում է օրական մեկ միլլիոն բարել նավթ, սակայն, համաձայն իրանական պաշտոնական տվյալների, այդ թիվը 2011 թվականին կազմում էր 2 միլիոն:
Համաձայն հունիսի 11-ին Օբամայի կողմից ընդունված օրենքի՝ այն պետությունները, որոնք կգնեն նավթ Իրանից, կկտրվեն ԱՄՆ-ի ֆինանսական համակարգից:
Սինգապուրը և Չինաստանը, որոնք Իրանի նավթի միակ գնորդներն են, ԱՄՆ պատժամիջոցների պատճառով պակասեցրել են գնումները, իսկ Ճապոնիան և ԵՄ 11 պետություններին արգելվել է առաջիկա վեց ամսվա ընթացքում գնել իրանական նավթը: Այս մասին հաղորդում է Reuters ամերիկյան լրատվաան գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)