ԱՄՆ-ում հրաժեշտ տվեցին Ֆլորա Մարտիրոսյանին (տեսանյութ)
Հասարակություն
Երեկ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հրաժեշտ են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում: Երգչուհուն հրաժեշտ տալու հնարավորություն են ունեցել ԱՄՆ-ում բնակվող նրա հարազատնեը, բարեկամները և բոլոր նրանք, ովքեր գնահատում և սիրում են տաղանդավոր երգչուհու արվեստը: Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի դեկտեմբերի 11-ին, իսկ հոգեհանգստի արարողությանը կհաջորդի երգչուհու հուղարկավորությունը: Նշենք նաև, որ Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը այլևս եկեղեցի չեն տեղափոխելու, քան որ, ըստ Հայ առաքելական եկեղեցու, մահացածի դին երկրորդ անգամ եկեղեցի տանել չի թույլատրվում, իսկ երգչուհուն հրաժեշտ տալ ցանկացողները ամսի 11-ին կարող են գնալ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճ, որտեղ և հնարավորություն կունենան հրաժեշտ տալու իրենց սիրելի երգչուհուն:
Ֆլորա Մարտիրոսյանին հողին կհանձնեն Երևանի քաղաքային պանթեոնում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը