Տարհանման վարժանքներ` «Աղետների ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակներում
Հասարակություն
ՕՔՍՖԱՄ կազմակերպության և «Ապավեն համայնքներին» հասարակական կազմակերպության կողմից դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի միջնակարգ դպրոցում «Աղետների ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է քննարկում: Միջոցառմանը և քննարկման աշխատանքներին մասնակցել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը ողջունել է մասնակիցներին, միևնույն ժամանակ շատ կարևորել այդ ծրագրի շրջանակներում համագործակցությունը նշված կազմակերպությունների հետ:
Վարժանքների ավարտից հետո դպրոցում կազմակերպվել են քննարկումներ, կարծիքների փոխանակում դպրոցի անձնակազմի, կազմակերպիչների և հյուրերի միջև:
«Աղետների ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակներում նմանատիպ միջոցառումներ են անցկացվել մարզի Մարտիրոս, Ագարակաձոր, Ելփին համայնքների միջնակարգ դպրոցներում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը