Ինչպե՞ս են Ալավերդյան քույրերը պատրաստվում Ամանորին
Հասարակություն
online-tv.am - Որոշել եք՝ ինչպիսի՞ զգեստ եք կրելու այս Նոր Տարուն:
Արևիկ - Մի քանի տարբերակ մտածել եմ, տեսնեմ որը կընտրեմ վերջում:
Անուշիկ - Դեռ վերջնական չեմ որոշել: Մտածում եմ սև զգեստ կրել և համադրել կարմիր գլխարկի հետ:
online-tv.am - Ի՞նչ նվերներ եք գնելու հարազաներին:
Արևիկ - Դեռ չեմ որոշել, ժամանակ ունեմ մտածելու և գնելու համար: Բայց ասեմ, որ ամուսինս արդեն նվերներ գնել է:
Անուշիկ - Ամեն տարի յուրաքանչյուրի համար գնում եմ տարբեր նվերներ, բայց այս տարի կարծում եմ մի մնայուն նվեր կգնեմ բոլորիս համար, ինչ որ իր տան համար:
online-tv.am - Սիրում ե՞ք զարդարել նոր տարվա տոնածառը:
Արևիկ - Այո, շատ եմ սիրում, այս տարի շատ պարագաներ պետք է գնեմ գարդարելու համար, մայրիկիս հետ եմ միշտ զարդարում տոնածառը:
Անուշիկ - Մեր տոնածառը հիմնականում զարդարում են մայրիկը և քույրիկը:
online-tv.am - Հիմնականում ին՞չ գույների մեջ են լինում ձեր Նոր տարվա աքսեսուրները:
Արևիկ - Ես շատ եմ սիրում ոսկեգույնը, արծաթագույնը, կարմիրը և կապույտը: Երևի թե այդ գույների մեջ կզարդարեմ:
Անուշիկ - Կանաչ և կարմիր երանգների մեջ:
online-tv.am - Որտե՞ղ և ու՞մ հետ եք նշելու Ամանորը:
Արևիկ - Նշելու ենք մեր տանը ամուսնուս հետ: Կարծում եմ Ամանորը ընտանեկան տոն է և երբեք չեմ սիրել այդ օրը անցկացնել որևէ ռեստորանային համալիրում կամ նույնիսկ հյուր գնալ այդ օրը:
Անուշիկ - Այս տարի երևի թե կնշեմ տանը, եթե իմ Բենդով համերգային ծրագիր չունենանք, բայց ամենայն հավանականությամբ կնշեմ տանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը