Հայկական թատրոնի հյուրախաղերը Մոսկվայում
Գիտություն և Մշակույթ
Անդրբայկալում հաջողությամբ տեղի են ունեցել Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը: Թատրոնի պրոդյուսեր Ելենա Կլիմովան նշել է, որ թատրոնի տասներորդ հոբելյանական շրջանի բացումը տեղի էր ունեցել Մոսկվայում, հետո շարունակվել Ռուսաստանի տարածաշրջաններում:
Չիտայում և Իրկուտսկում թատրոնը հանդես է եկել «Փնտրում եմ սիրելիին» ներկայացումով: Դա կատակերգություն է նրանց համար, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին: Բեմադրության հեղինակը Նելլի Այհորն է, Բեռլինի «Sommer Theater am Alex» և Շտուտգարտի «Am Olgaeck» թատրոնների գեղարվեստական ղեկավարը:
Ներկայացումն այս տարի դարձել էր Լոնդոնում Օլիմպիական խաղերի մշակութային ծրագրի մասնակիցը, նաև ներկայացրել է Բարսելոնում: Թատրոնն իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի հայերի միության հովանավորությումբ, թատրոնի գեղարվեստական ղեկավարը Սլավա Ստեփանյանն է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)