Այց Արցախի երկրաբանական կայան
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Ստեփանակերտում տեղակայված Արցախի երկրաբանական կայան:
ԼՂՀ ղեկավարը ծանոթացել է այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների, նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի ստեղծման, ժամանակակից սարքավորումներով հագեցման, ինչպես նաեւ կայանը որակյալ մասնագետներով համալրելու գործընթացին:
Բակո Սահակյանն ընդգծել է կայանի կայուն եւ արդյունավետ աշխատանքի կազմակերպման կարեւորությունը՝ նշելով, որ այն հանդիսանում է հանրապետության լեռնահանքային արդյունաբերության զարգացման հիմնական գործոններից մեկը:
Այցի ընթացքում ԼՂՀ նախագահին ուղեկցում էին նրա խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան